Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը կայցելի Հայաստանի երկրորդ ամենախոշոր քաղաքը` Գյումրի:
«Լռությունն այս օրերին խորացել է մանավանդ Հովիկ Աբրահամյանի 55-րդ տարեդարձի տոնակատարությունից հետո, որին Սերժ Սարգսյանը չի մասնակցել, տոնակատարությունն էլ առանձնապես շքեղ չի եղել»:
«Եկել ես մեր տոնը խանգարում ես, լաց ես ըլնում»-ը պիտանի չէ, սրանից, նույնիսկ Հյուսիսային Կորեայում նախընտրական հոլովակ չեն պատրաստի։
«Պետք է հասկանալ, որ մարտունակ բանակ ունենալը անհրաժեշտ պայման է, սակայն անվտանգության ապահովման համակարգերում միայն բանակը բավարար չէ»։
Մի կողմից տոնական համերգներ էին ընթանում, պաշտոնական ու ոչ պաշտոնական շնորհավորական ուղերձներ հնչում, մյուս կողմից՝ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների և դրա ծանր, զինվորների կյանքեր խլող հետևանքների դեմ ակցիաներ, ցույցեր էին տեղի ունենում, հարցազրույցներ հրապարակվում։
ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեկնելու է Տավուշի մարզ: Սերժ Սարգսյանի առաջին կանգառը լինելու է Բերդ քաղաքում, որից հետո նա հանդիպումներ է ունենալու Նոյեմբերյան, Իջևան և Դիլիջան քաղաքներում:
«ՀՀ ոստիկանությունն այլևս հնարավորություն չի ունենա բյուջեն համալրել՝ վարորդներին տուգանելով պետհամարանիշի վրա եռագույն դրոշը փակցնելու համար»։
ԲՀԿ-ի ստեղծվելուց ի վեր, ասում էի և հիմա էլ ասում եմ, կրկնում եմ, որ Հայաստանում հարուստ մարդը շատ խոցելի է, և ինքը չի կարող քաղաքական գործունեությամբ զբաղվել:
«ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 5000 եվրոյի չափով գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը»։
«Պաստառները հաճախ փակցված են այնպես, որ թեկնածուները մեջքով են իրար՝ «մեջք մեջքի տված…» կամ՝ «մեջք մեջքի որ տանք…»։ Մինչև փետրվարի 18-ը դեռ ժամանակ կա կողմնորոշվելու՝ ում հետ մեջք մեջքի կամ ուս ուսի տալ…»
«Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է հրապարակել հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակները, ովքեր, ի խախտումն ՀՀ Սահմանադրության, զրկված են ընտրելու իրենց իրավունքի իրացման հնարավորությունից»:
«Պատկերացրեք, եթե իր պահանջը մի քիչ ավելի լուրջ լիներ՝ միջազգային կառույցները հիմա նրա կողքը կլինեին»:
«Սա ուշագրավ է այն առումով, որ ՀՀ հիմնական խնդիրն այսօր ահագնացող չափերի հասնող արտագաղթն է»:
«ԲՀԿ-ում ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե երբ պետք է հանդես գան կուսակցական անդամներին ուղղված ազատ քվեարկության կոչով, և արդյո՞ք հանդես գան, թե՞ ոչ»։
«Տարիներ առաջ նա զրկվել է «Բելաջիո» ռեստորանի բերած եկամուտներից, ավելի որոշակի՝ ռեստորանի սեփականատերերը չեն ցանկացել այլևս աշխատել Գրիգորի Մարգարյանի հետ և նրան պարզապես հեռացրել են իրենց շարքերից»։
«Նախընտրական Հայաստանում շինարարության թեման շատերի համար անսպասելի դարձավ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության նյութ»:
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր նախընտրական մարզային հանդիպումներն ունենում է աշխատանքային ժամերին
ՊՆ միջոցառումներին մասնակցել է ՊՆ-ին մատակարարված ժամկետանց գոմեշի մսի հայտնի պատմության դերակատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը, ում մասին Սերժ Սարգսյանը բավական կտրուկ արտահայտվեց անցած տարվա սեպտեմբերի 16-ին:
«Դեոևս, մինչև էկրան բարձրանալը, մեծ աղմուկ հանած այս ֆիլմի վերաբերյալ կարծիքները հիմնականում դրական են»։
Երեկ տեղի է ունեցել քարոզարշավի ողջ ընթացքի համար աննախադեպ մի իրադարձություն, որը կարող է որոշակիորեն նոր իրավիճակ ստեղծել «կանխորոշված» համարվող ընտրություններում:
Հավայան կղզիներում գտնվող տնակի գինը հասել է 2,5 մլն դոլարի: Անշարժ գույքի շուկայում սա տարակուսանք է առաջացրել այն պատճառով, որ տանտերերն այդքան մեծ գումար են պահանջում բավական պարզ, ըստ էության, խրճիթի համար:
Կալանավորված կանանց շրջանում հարցվածներից շատերը հայտնել են, որ ինքնասպանություն էին ծրագրել: Մի մասն էլ պատմել է, որ բանտի անձնակազմն երբեք չի միջամտում կալանավորների միջև ծագած կոնֆլիկտներին:
Նորաձևության աշխարհին ցնցել է «Chanel» նորաձևության տան տնօրեն Կարլ Լագերֆելդի հայտարարությունը, որով նա կողմ է արտահայտվում միասեռական ամուսնություններին:
Ինչպես հայտնի է, ՀԱԿ-ում որոշումներն ընդունում էր մեկ մարդ` ՀԱԿ առաջնորդ հռչակված Լևոն Տեր-Պետրոսյանը: Բայց «Մաուգլի» մուլտֆիլմի օրինակով պետք է ասել, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո ՀԱԿ անդամները հասկացան, որ՝ «Акела промахнулся», այսինքն` առաջնորդը վրիպել է:
Դերասանուհի Անժելա Սարգսյանը մտադիր է հերթական դատական հայցով պատիվ պահանջել Կարեն Արայանի մոր` Մարինա Արայանից: Կ. Արայանի մայրը՝ Մ. Արայանը բազմիցս հանդես է եկել տարբեր հայտարարություններով, մեղադրանքներով, որոնք, սակայն, Ա. Սարգսյանը չի հերքել:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, կքննի ՀՀ ԱԱԾ նախկին քննիչ Վլադիմիր Կոթոլյանի գործով կրկնակի բողոքներն՝ ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կայացրած անցյալ տարվա դեկտեմբերի 13-ի դատավճռի:
Այսօր առավոտյան, Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը եղավ «Մայր Հայաստան» հուշահամալիրում. նա շրջեց Հերոսների ծառուղում և ծաղիկներ դրեց Անհայտ զինվորի գերեզմանին:
Պարզվում է` կողմերի միջև վիճաբանության պատճառ են դարձել երեխաները: Ըստ այս թաղամասի բնակիչների, Սերգեյ Գալստյանին կրակողը Օդուլ մականունով Էդիկն է, ով ապրում է երկու փողոց այն կողմ: Վերոնշյալները թաղամասում հայտնի են՝ որպես հեղինակություններ:
Մարդիկ հոգնել են հավատալ և հետո հիասթափվել: Պիտի անուղղելի լավատես լինես, որպեսզի մասնակցես ուրիշի կանոններով թելադրված խաղին, մի քանի անգամ պարտվես, կամ քեզ պարտված զգաս և նորից փորձես քո բախտը: