Ընդդեմ Անժելա Սարգսյանի՝ Երևանից մինչև Ստրասբուրգ
Դերասանուհի Անժելա Սարգսյանը մտադիր է հերթական դատական հայցով պատիվ պահանջել Կարեն Արայանի մոր` Մարինա Արայանից: Կ. Արայանի մայրը՝ Մ. Արայանը բազմիցս հանդես է եկել տարբեր հայտարարություններով, մեղադրանքներով, որոնք, սակայն, Ա. Սարգսյանը չի հերքել: Հիշեցնենք, որ Արայանը մեղավոր է ճանաչվել դերասանուհու ինտիմ բնույթի լուսանկարները համացանցում տարածելու մեջ:
2011 թվականի հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հիշեցնենք նաև, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը հաշվի առնելով Կարեն Արայանի` նախկինում ունեցած և չմարված ազատազրկումը, նրան մեղավոր է ճանաչել, և որպես պատիժ սահմանել 3 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկումը և տուգանք` նվազագույն աշխատավարձի 300- ապատիկի չափով: Դատարանի վճիռը բողոքարկվել է: Հունվարի 31-ին քրեական և զինվորական գործերով Վերաքննիչ դատարանում սկսվելու է Կարեն Արայանի վերաքննիչ բողոքի լսումը: Մարինա Արայանը հունվարի 31-ին կայանալիք վերաքննիչ դատական նիստում արդարադատություն է պահանջել՝ նիստերի դահլիճից որդուն ազատման տեսքով: Նա օրերս հայտնել էր նաև, որ մի խումբ երիտասարդների կողմից ստորագրահավաք է իրականացվում, իսկ հունվարի 29-ին ժամը 13-ին ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց տեղի կունենա հանրահավաք:
Ի դեպ, օրերս Մարինա Արայանը հայտարարել է, որ Հայաստանում բոլոր իրավական ատյանները սպառելուց հետո որդու գործով դիմելու է Եվրադատարան և հասնելու է ճշմարտության բացահայտմանը. «Ես կհասցնեմ այս գործը Եվրադատարան: Թեկուզ ուշացած պետք է ասեն, որ Կարենը անմեղ է և շառ անողները պետք է պատժվեն»,- ասել է նա: