Բաժիններ՝

ԲՀԿ-ում ձախ ձեռքը չգիտի, թե ինչ է անում աջը. մամուլ

«ԲՀԿ-ում ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե երբ պետք է հանդես գան կուսակցական անդամներին ուղղված ազատ քվեարկության կոչով, և արդյո՞ք հանդես գան, թե՞ ոչ։ Այնտեղ անորոշություն է, և ձախ ձեռքը չգիտի, թե ինչ է անում աջը։ Քաղխորհրդի վերջին նիստը, ըստ ԲՀԿ հավաստման, տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին, որտեղ հրապարակվել է Ծառուկյանի հայտնի հայտարարությունը, դրանից հետո, ըստ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի, իրենք քաղխորհրդի նիստ չեն արել»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

Մեր այն հարցին, թե ԲՀԿ քաղխորհրդի բազմաթիվ անդամներ պնդում են, որ տևակաև ժամանակ է, ինչ ԲՀԿ քաղխորհրդի նիստ տեղի չի ունենում, և որ այդ օրը ևս՝ դեկտեմբերի 12-ին, քաղխորհրդի նիստ տեղի չի ունեցել, իրենք չեն մասնակցել և հայտարարության մասին իմացել են մամուլից, Իվետա Տոնոյանը հակադարձեց. «Բնականաբար, այդպես չէ. նիստ եղել է»։ Իսկ ճի՞շտ են տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանը ևս պաշտպանելու է Սերժ Սարգսյանին, և որ Կոտայքի մարզի պատասխանատուն ինքն է, իսկ Կարապետ Գուլոյանն էլ Աբովյան քաղաքի պատասխանատուն է։ «Գագիկ Ծառուկյանի մասով Ձեր դիտարկումը դասական ապատեղեկատվություն է»,– ասաց մամլո խոսնակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031