Բաժիններ՝

Հրապարակեք ցուցակները. մամուլ

««Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է հրապարակել հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակները, ովքեր, ի խախտումն ՀՀ Սահմանադրության, զրկված են ընտրելու իրենց իրավունքի իրացման հնարավորությունից»,- Երեկ հրապարակած համատեղ հայտարարության մեջ պահանջում են նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Մենք գտնում ենք, որ վերջին մեկ տարում ավելի քան 180 օր երկրից բացակայած, բայց ընտրացուցակներում ընդգրկված ՀՀ քաղաքացիների ցանկը ընտրատեղամասերում պետք է կախված լհնի հիմնական ցուցակներից առանձին՝ նպատակ ունենալով բացառել երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելու դեպքերը», – ասում են հայտարարության հեղինակները` կոչ անելով Հայաստանի բոլոր քաղաքացիներին վճռականորեն մասնակցել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031