Գագիկ Ծառուկյա՞նը պետք է ապահովեր մրցակցությունը

«Այո, մրցակցային չեն, բայց դա օբյեկտիվ իրականություն է: Ինչ-որ մեկին արգելե՞լ են մասնակցել ընտրություններին, 8 մլն դոլա՞ր են սահմանել ընտրագրավը»,- 168.am-ի հետ զրույցում ասել է վերլուծաբան Տիգրան Հակոբյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ առաջիկա ընտրությունները մրցակցային չեն:

«2008թ. ընտրությունները մրցակցային ենք համարում, որովհետև կար ընդիմադիր փորձառու և խարիզմատիկ թեկնածու, որն ապահովեց մրցակցությունը էլեկտորալ դաշտում: Հիմա նա չի մասնակցում ընտրություններին: Իսկ ավելի լավ կլիներ, խարիզմատիկ առաջնորդի բացակայության դեպքում իշխանություններն արհեստական մրցակցություն ապահովեի՞ն: Ինչ է, Գագիկ Ծառուկյա՞նը պետք է ապահովեր մրցակցությունը: Մարդիկ հոգնել են հավատալ և հետո հիասթափվել: Պիտի անուղղելի լավատես լինես, որպեսզի մասնակցես ուրիշի կանոններով թելադրված խաղին, մի քանի անգամ պարտվես, կամ քեզ պարտված զգաս և նորից փորձես քո բախտը: Հայաստանի ժողովուրդն այս անգամ, կարծես, թայմ-աուտ է վերցրել, մրցակցային ընտրության պահանջ չի ներկայացնում, և բոլորս պետք է հաշվի նստենք այդպիսի տրամադրությունների հետ»,- նշել է նա:

Տիգրան Հակոբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 ԺԱՄ»-ի վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս