Բաժիններ՝

Նոր մանրամասներ Սարի թաղի սպանությունից

NEWS.am-ի թղթակցին նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր կեսօրին Երևանի Սարի թաղում տեղի ունեցած սպանությունից: Պարզվում է` կողմերի միջև վիճաբանության պատճառ են դարձել երեխաները: Ըստ այս թաղամասի բնակիչների, Սերգեյ Գալստյանին կրակողը Օդուլ մականունով Էդիկն է, ով ապրում է երկու փողոց այն կողմ: Վերոնշյալները թաղամասում հայտնի են՝ որպես հեղինակություններ:

Ըստ զրույցների, Սերգեյ Գալստյանի քրոջ երեխաները վիճել են Էդիկի երեխաների հետ, ապա բանը հասել է մեծերի միջամտությանը: Օդուլն ու Սերգոն հանդիպել են վիճաբանել, Օդուլն էլ գործի դրել իր մոտ եղած հրազենը: Թե ինչ տեսակի զենք է գործադրվել, դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին հրազենային վնասվածքով միջին տարիքի մի տղամարդ է տեղափոխվել «Էրեբունի» հիվանդանոց: Սակայն ճանապարհին նա արդեն մահացել էր:

Ոստիկանությունից NEWS.am–ի թղթակցին հայտնել էին, որ միջոցառումներ են նախաձեռնել հանգամանքները պարզելու համար: Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս