Բաժիններ՝

«Նստել ու հույսը կապել հարուստ մարդկանց հետ` սխալ էր». մամուլ

«Ոչ դեմ էի, ոչ կողմ»,- Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ Դուք դե՞մ էիք, թե՞ կողմ՝ այսպես պատասխանեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը. երբ խնդրեցինք հիշեցնել ժամանակին իր դիրքորոշումը՝ ԲՀԿ-ի նկատմամբ ՀԱԿ-ի որդեգրած քաղաքական գծի հետ կապված:

Հովհաննես Իգիթյանի խոսքերով՝ «Ես հնարավորություն չունեի ՀԱԿ-ի վրա ազդելու: Ես բազմիցս, երևի ԲՀԿ-ի ստեղծվելուց ի վեր, ասում էի և հիմա էլ ասում եմ, կրկնում եմ, որ Հայաստանում հարուստ մարդը շատ խոցելի է, և ինքը չի կարող քաղաքական գործունեությամբ զբաղվել: Ինքը ցանկացած պահի կանի այն, ինչ կթելադրի իրեն իշխանությունը։

Ես չեմ կարծում, որ ՀԱԿ-ը պետք է հույս դներ ՀԱԿ-ԲՀԿ ալյանսի վրա, որովհետև ի վերջո դու պետք է տանես քո գիծն աոաջ։ Ով պետք է միանա որպես կուսակցություն, որպես անհատ՝ դա երկրորդական է։ Բայց նստել ու հույսը կապել մի կուսակցության հետ, հատկապես՝ հարուստ մարդկանց հետ, սխալ էր»,- Հովհաննես Իգիթյանի խոսքն է մեջբերում «Առավոտ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս