Բաժիններ՝

Քաղաքացին հաղթել է ոստիկանությանը. մամուլ

«ՀՀ ոստիկանությունն այլևս հնարավորություն չի ունենա բյուջեն համալրել՝ վարորդներին տուգանելով պետհամարանիշի վրա եռագույն դրոշը փակցնելու համար։ Պարզվում է, ըստ ոստիկանության, եռագույնը մեքենայի համարանիշին ունենալը վարչական իրավախախտում է, որի համար վարորդին պետք է տուգանել 10 հազար դրամ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Հունվարի 23-ին վարչական դատարանը՝ դատավոր Ռոբերտ Սարգսյանի նախագահությամբ, բավարարել է քաղաքացի Վահագն Վարագյանի դիմումը, ով դատարանում վիճարկել է իրեն տուգա նելու ոստիկանության որոշումը։ Անցյալ տարվա դեկտեմբեր ամսին Կոմիտաս փողոցում ավտոտեսուչը կանգնեցրել է նրա մեքենան և արձանագրել վարչական օրենսգրքի 123 հոդվածի պրիմ 5 հոդվածի խախտում՝ տուգանելով 10 հազար դրամի չափով։

«ՀՀ օրենսդրության մեջ որևէ տեսակի արգելք չկա, որը քաղաքացուն արգելի եռագույն դրոշ ունենալ պետհամարանիշի վոա»,- «ժամանակին» ասաց պաշտպան Արմինե Ստեփանյանը՝ հավելելով, որ պետհամարանիշը համապատասխանել է ստանդարտին, ինքնաշեն չի եղել և բավական ընթեռնելի է եղել։

Պաշտպանի խոսքերով՝ այդ հոդվածով այսօր շատերին են տուգանում, սակայն մինչ այժմ ոչ ոք չէր դիմել դատարան։ «Մենք առաջինն էինք, որ դիմեցինք և հաղթեցինք։ Հիմա սա նախադեպ կլինի վարորդների համար, որ չվճարեն։ Էստեղ առկա է օրենքի չիմացություն և ոստիկանի կողմից օրենքը ճիշտ չկիրառելը»,- ասաց պաշտպանը»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031