
Սերժ Սարգսյանը` Վանո Սիրադեղյանի ծննդավայրում

ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեկնելու է Տավուշի մարզ: Սերժ Սարգսյանի առաջին կանգառը լինելու է Բերդ քաղաքում, որից հետո նա հանդիպումներ է ունենալու Նոյեմբերյան, Իջևան և Դիլիջան քաղաքներում:
Գյուղական բնակավայրերում նախատեսված հանդիպումների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Հայտնի չէ, սակայն, Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպում կունենա՞ նաև ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի հայրենի Կոթի գյուղում, թե՞ ոչ: