Բաժիններ՝

Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում անգամ «արտագաղթ» բառը չկա. մամուլ

«Սերժ Սարգսյանի՝ «Դեպի ապահով Հայաստան» վերնագրված նախընտրական ծրագրում որևէ անդրադարձ չկա արտագաղթը կանխելուն, այնտեղ անգամ չկա «արտագաղթ» բառը։ Փոխարենը մեկ գլուխ առանձնացրել է սփյուռքի համար՝ կարևորելով Հայաստան-սփյուռք համագործակցության նոր ձևաչափերի մշակումը։

Սա ուշագրավ է այն առումով, որ ՀՀ հիմնական խնդիրն այսօր ահագնացող չափերի հասնող արտագաղթն է: Ս. Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ից արտագաղթել է մոտ 180 հազար մարդ, որից ավելի քան 42,7 հազարը՝ նախորդ տարի։ Ի դեպ, նախագահի նախորդ ընտրություններում Ս. Սարգսյանև իր ծրագրում խոսում էր հատկապես սահմանամերձ շրջաններից արտագաղթը կանխելու մասին. «Մշտական ուշադրության առարկա կհանդիսանա հեռավոր և սահմանամերձ շրջաններից բնակչության արտագաղթի կանխումը»: Մեկնաբանությունները, թերևս, ավելորդ են»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031