Հրավիրված չեն եղել այն բոլոր ազատամարտիկները, որոնք չեն կիսում գործող իշխանության տեսակետը. մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված պետական միջոցառումներին հրավիրված չեն եղել այն բոլոր ազատամարտիկները, որոնք չեն կիսում գործող իշխանության տեսակետը։ Օրինակ՝ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատար Սմբատ Այվազյանը, Աժ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար ժիրայր Սեֆիլյանը և այլք անտեսվել են Սեյրան Օհանյանի կողմից։
«Ժողովուրդը» պարզեց, որ փոխարենը ՊՆ միջոցառումներին մասնակցել է ՊՆ-ին մատակարարված ժամկետանց գոմեշի մսի հայտնի պատմության դերակատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը, ում մասին Սերժ Սարգսյանը բավական կտրուկ արտահայտվեց անցած տարվա սեպտեմբերի 16-ին ՀՀ կառավարության նիստում. «Ինձ համար անհասկանալի է՝ ինչ է նշանակում բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալը մեծ գումար է վերցնում մատակարարից։ Ի՞նչ է սա նշանակում, Սեյրան։ էդպիսի հասկացողությունը ո՞րն ա»: Իսկ ինչպե՞ս հասկանալ այսքան խայտառակությունից հետո նրան մեծարելը, իսկ ազատամարտիկներին արհամարհելը։ Արդյո՞ք U. Փայտյանը միայնակ չի գործել, ու դրա համար էլ ՊՆ ղեկավարությունը նրա նկատմամբ այդքան սիրալիր և ուշադիր է»։