Բաժիններ՝

Դատավորների վճիռների արդյունքում տուժում է ՀՀ քաղաքացին. մամուլ

«ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 5000 եվրոյի չափով գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը։

Այս գումարը արդարադատության նախարարությանն անհրաժեշտ է տուգանք վճարելու համար, քանի որ «Շոլոխովն ընդդեմ Հայաստանի և Մոլդովայի Հանրապետության» գործի շրջանակներում 2012 թվականի հուլիսի 31-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճիռ է կայացրել։

Ու սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանում գործունեություն ծավալող դատավորների վճիռների արդյունքում տուժում է ՀՀ քաղաքացին, որի տրված հարկերից գործադիր մարմինը ստիպված է լինում տուգանք վճարել»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031