Բաժիններ՝

Եվ մեր անունն է Հայկական բանակ. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Հայոց բանակի տոնն էր, այն դարձավ 21 տարեկան։ Օրը հագեցած էր բազմաթիվ միջոցաոումներով։ Սակայն, դրանք բոլորը չէ, որ տոնական էին։ Մի կողմից տոնական համերգներ էին ընթանում, պաշտոնական ու ոչ պաշտոնական շնորհավորական ուղերձներ հնչում, մյուս կողմից՝ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների և դրա ծանր, զինվորների կյանքեր խլող հետևանքների դեմ ակցիաներ, ցույցեր էին տեղի ունենում, հարցազրույցներ հրապարակվում։

Մեր Բանակը դարձավ 21 տարեկան։ Պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար Բանակը կարևոր, շատ կարևոր կառույց է։ Ու մենք պետք է սիրենք ու փայփայենք մեր Բանակը, պետք է սիրենք ու փայփայենք յուրաքանչյուր զինվորի, և դա աոաջին հերթին պետք է անի պետությունը։ Այսօր իրավիճակը մի քիչ այլ է, այսօր Հայոց բանակի տարեդարձի օրը մեծ տոն դարձնել հնարավոր չէ։

Որքան էլ ճոխ համերգներ կազմակերպվեն, գեղեցիկ բառեր հնչեն, միևնույն է, դրանք խամրում են բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների սևազգեստ մայրերի լուռ ստվերից անգամ։ Այնպես որ, 21 տարեկան Հայոց բանակին այսօր միայն մի մաղթանք ունենք, թող նրա տարեդարձը ժամ առաջ բերկրալի տոն դառնա միայն հպարտությամբ ու ցնծությամբ հագեցած տոն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս