Անդրիաս Ղուկասյանը քաղաքականապես տհաս «օբիժնիկի» պահանջ է ներկայացրել. մամուլ
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Աոավոտի» հետ զրույցում անդրադառնալով նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլին և նրա ներկայացրած պահանջին՝ չգրանցել Ս. Սարգսյանին, քանի որ 2007-ից ՀՀԿ– ն իշխում է և պատասխանատու է օրինական ընտրություններին խոչընդոտելու համար, նշեց. «Իսկ Ճապոնիայում 40 տարի է իշխող կուսակցություն եղել… Դա քաղաքականապես տհաս հիմնավորում է։ եթե նա ասեր՝ պահանջում եմ վերջ տալ օլիգարխիային կամ նմանատիպ այլ պահանջ ներկայացներ՝ այն, ինչ ասում էր Լևոն Տեր-Պետրոսյանը չորս-հինգ տարի աոաջ, այսինքն՝ քաղաքական երանգ ունենար, դա ընկալելի կլիներ։
Այսպես տպավորություն է ստեղծվում՝ կարծես քաղաքականապես տհաս «օբիժնիկի» պահանջ է՝ այ, ես նեղացել եմ, որ Սերժ Սարգսյանին գրանցել են, դրա համար հացադուլ կանեմ… Քայլը՝ զուտ տեխնոլոգիական առումով, վատ քայլ չի, բայց քանի որ պահանջն անիմաստ է, կորում է նաև դրա հիմքը։ Պատկերացրեք, եթե իր պահանջը մի քիչ ավելի լուրջ լիներ՝ միջազգային կառույցները հիմա նրա կողքը կլինեին, մինչդեռ հիմա մարդիկ նրան այցելում են խղճահարությունից ելնելով, մի տեսակ մարդիկ էլ չգիտեն, այսպես ասած՝ ինչից բռնվեն»,- Կարեն Քոչարյանի խոսքն է մեջբերում «Առավոտ» օրաթերթը: