Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանն, այնուամենայնիվ, դիմեց ՍԴ

Սահմանադրական դատարան ընտրությունները վիճարկելու մասին դիմում ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում 168.am-ը «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեց, թե ո՞րն էր պատճառը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշեց դիմել ՍԴ, այն դեպքում, երբ խորհրդի հանրահավաքի ժամանակ կարգով ժողովորդից կարծիք էր հարցրել, բայց մարդիկ դեմ էին արտահայտվել։ Այս հարցին Խուրշուդյանը պատասխանեց. «Կան փաստարկներ, կան ապացույցներ: Ծանր ու թեթև անելու հարց կար, ու, բնականաբար, գերակշռեցին դիմելուն կողմ կարծիքները»:

Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ քանի որ կան իրավական բոլոր հիմքերը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հայտարարել է, որ իրավական ճանապարհով է պայքարելու նաև, սա քաղաքական ճանապարհին զուգորդվող ուղի է և բնակաբանաբար չի փոխարինում քաղաքական պայքարին: «Սա շանս է ՍԴ-ի համար` կայանալու՝ որպես ինստիտուտի, նաև ՍԴ-ի անդամների համար՝ որպեսզի մաքրեն իրենց վրայից նախորդ անգաների լեգիտիցամումը կեղծված ընտրությունների, որը մինչ օրս իրենց վրա մնացել է՝ ՍԴ նախագահի գլխավորությամբ: Մենք այս դիմումով պահանջում ենք, որպեսզի ՍԴ-ն  վավերացնի ժողովրդի հաղթանակը»,- մասնավորեցրեց նա:

Հովսեփ Խուրշուդյանը շեշտեց, որ ՍԴ դիմելը քաղաքական պայքարը չի դադարեցնելու՝ հանրահավաքները շարունակվելու են:

Ի պատասխան այն հարցին, թե, այնումանայնիվ, եթե ՍԴ-ն որոշում ընդունեց մերժել դիմումը, ո՞րն է լինելու Ձեր քայլը, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Մեր գնահատմամբ, դա կլինի հերթական խախտումը Սահմանադրական իրավունքի: Կխոսենք այդ մասին, երբ կլինի ՍԴ որոշումը: Մնացածը, կարծում եմ, նաև քաղաքական գնահատականների կարիք կունենա»:

Ինչ վերաբերում է Ստյոպա Սաֆարյանի հայտարարությանը, թե «դիմում ենք ՍԴ, որ չասեն թե չենք դիմում», Հովսեփ Խուրշուդյանն ասաց, թե Սաֆարյանն ասել է այն, ինչ իրենք են ասում, պարզապես ավելի պարզ լեզվով. «Դիմում ենք, որովհետև սա է իրավական ճանապարհը, սա է, որ պետք է զուգորդվի քաղաքական պայքարի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս