Բաժիններ՝

Տեղացիների թիրախում հայտնված Արզամասի հայերը լքում են քաղաքը` սպանության մեջ մեղադրվող հայերը ձերբակալված են (տեսանյութ)

Նիժնի Նովգորոդում սպանված Սաշա Սլակաևի սպանության մեջ մեղադրվող 4-րդ ազգությամբ հայ մեղադրյալին հեռակա կարգով ձերբակալել և միջազգային հետախուզում են հայտարարել:

Ոստիկանության տվյալներով` նա կարող է տեղաշարժվել «Լեքսուս LX470» մակնիշի ավտոմեքենայով:

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել Նիժնի Նովգորոդի շրջանի Արզամաս քաղաքում դեկտեմբերի 7-ի գիշերը: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, Ալեքսանդր Սլակաևին և նրա ընկեր Իգոր Կարպովին ծեծել են «Օջախ» հայկական սրճարանի 7 ազգությամբ հայ աշխատակիցներ:

Արդյունքում Իգոր Կարպովը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում, իսկ Ալեքսանդր Սլակաևը մահացել է կրծքավանդակի մեջ մխրճվոխ շամփուրի պատճառով:

Վրդովված տեղի բնակիչները «ժողովրդական հավաք» են կազմակերպել, իսկ դեկտեմբերի 9-ի գիշերը Արզամասում հարձակվել են հայկական խանութների վրա ու ջարդ ու փշուր են արել ամեն ինչ:

Ծեծկռտուքի 3 մասնակիցները 2 ամսով կալանքի տակ են վերցվել, իսկ մի քանի օր անց նրանց հանդեպ մեղադրանք է ներկայացվել:

Մինչ այդ Արզամասում բնակվող հայերը հաղորդում են, որ մտադրված են լքել քաղաքը:

Թարգմանությունը` ԳԱԼԱ-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս