Բաժիններ՝

Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Դեկտեմբերի 11-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, «ձախ ուսային շրջանի կտրած վերք, մկանների վնասվածք, արտաքին սուր արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1987 թ. ծնված Արթուր Ա.-ն և հայտարարել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Փամբակ գյուղում, մորաքրոջ տան բակում վայր ընկնելու հետևանքով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուր Ա.-ն դեկտեմբերի 11-ին, ժամը 00.30-ի սահմաններում, գտնվելով 1991 թ. ծնված Անդրանիկ Գ.-ի տան բակում, վիճաբանել է վերջինիս և Վարուժանի հետ, և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում Անդրանիկ Գ.-ն երեք անգամ դանակով հարվածել է Արթուր Ա.-ի ձախ ուսին` պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն                                

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս