Խրոնիկ տուբերկուլոզով տառապող 54-ամյա տղամարդը մնացել է սոված եւ առանց ջերմության (լուսանկարներ)
ԳԱԼԱ-ին են դիմել Գյումրու Կոշտոյան փողոցում գտնվող բուժաշխատողների հանրակացարանից, որտեղ բնակվում է շուրջ 10 ընտանիք: Այդ ընտանիքների գերակշռող մասը ներկա կամ նախկին բուժաշխատողներ են: Նրանց անհանգստացնում է իրենց հանրակացարանում տեղավորված 54-ամյա գյումրեցի Գեւորգ Հարությունյանի ճակատագիրը, ով տառապում է խրոնիկ թոքախտով: Նա վարակի սուր աղբյուր է եւ վտանգ է ներկայացնում հարեվանությամբ ապրող բնակիչների, հատկապես երեխաների համար, դրա հետ մեկտեղ հարեւաններին անհանգստացնում է Գեւորգ Հարությունյանի անօգնական ու «անտեր» վիճակը:
«Ես անտեր եմ, իմ միակ տերն ու հարազատները իմ հարեւաններն են, այն մեծահասակ կանայք, ովքեր ինձ հերթով ամեն օր մեկը մի թաս տաք ճաշ են տալիս, որ չմեռնեմ… Ինձ ջերմություն է պետք, բայց տնակում իմ ստացած 20 հազար թոշակը չի հերիքում, եթե հանկարծ որոշեմ, որ սաղ փողը ուղղելու եմ էներգիային… ես ապրում եմ կրուպեղենով: Ես արդեն 10 տարի տառապում եմ այս հիվանդությամբ: Սուր տուբերկուլոզ եմ: Ես խրոնիկ հիվանդ եմ, Ֆիզիկապես չկամ եւ ոչ էլ կարող եմ հասարակության մեջ լինեմ, քանի որ իմ մոտ տհաճ ու վտանգավոր հիվանդություն է: Ես արդեն 10 տարի բուժվում եմ, բայց բուժում չկա, այնքան որ պայքարում եմ: Դեղորայքը այլեւս ինձ օգուտ չի տալիս, ուր ասես բուժվել եմ, բայց բուժում չկա: Մրսելիս հիվանդությունը խիստ սրանում է, իսկ ջեռուցումն էլ այսպես է, պետք է վառեմ, որ տաքանամ, բայց ո՞վ մուծե, պտի գան եւ անջատեն, իրանց ի՞նչ, որ ես հիվանդ եմ: Ընտանիք չունեմ, արդեն երկու տարի է, ինչ այստեղ եմ ապրում»: Գյումրեցի տղամարդը ասաց, որ ինքը մի քանի տարի ազատազրկված է եղել, իսկ մինչ այդ ապրել է տնակում, հետո կալանավայրից դուրս գալուց հետո տեղափոխվել է «բժիշկների հանրակացարան»:
«Ես գիտեմ, որ սա բժիշկների հանրակացարան է եւ իմ տեղը չէ, ես գիտեմ, որ մարդկանց համար վտանգավոր եմ, երեխաներ կան այստեղ, բայց ինչ անեմ, ուր գնամ… եթե ինձ մի քարաշեն դոմիկի պես վայր հատկացնեն, սիրով կգնամ ու բոլորից հեռու կապրեմ, գիտեմ, որ իմ հիվանդությունը վտանգավոր է: Բայց ինձ պահողը հարեւաններ են, նրանք են ինձ դեղ բերում, դիմումներ են գնում ու իմ անունից քաղաքապետարան են տանում»:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: