Բաժիններ՝

Օտարազգի քաղաքական գործիչները կոպտորեն միջամտում են Ուկրաինայի ներքին գործերին. Մեդվեդև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ եվրոպացի և օտարազգի այլ քաղաքական գործիչների կողմից «Եվրամայդանում» հայտնվելը, ուր ակցիա են անցկացնում Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցները, հանդիսանում է այդ երկրի ներքին գործերին կոպիտ միջամտություն.

«ԵՄ-ի և այլ երկրների մի շարք ներկայացուցիչների (Քեթրին Էշթոն, Վիկտորյա Նուլանդ) հայտնվելը քաղաքացիական պլանում առավել ակտիվ այնպիսի վայրում, ուր անցկացվում են չարտոնյալ միջոցառումներ, ես չեմ կարող անվանել այլ կերպ, քան ինքնիշխան պետության ներքին գործերին կոպիտ միջամտություն:

Ես կարծում եմ, որ 21-րդ դարում չի կարելի թույլ տալ նման վարվելակերպ: Ռուսաստանը ցանկանում է, որ իր ուկրաինացի բարեկամներն իրենք պարզեն իրենց խնդիրները, մշակեն համախմբված կոնսենսուսային որոշում, որպեսզի չխանգարեն իրենց և Ուկրաինան չզրկեն ինքնիշխանությունից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031