Բաժիններ՝

Անհայտ բարերարը փոքրիկի բուժման համար փոխանցել է 10500 դոլար

168.am-ը վերջերս «Քաղցկեղով հիվանդ փոքրիկը մեր օգնության կարիքն ունի»  վերնագրով հրապարակմամբ ներկայացրել էր 4-ամյա քաղցկեղով հիվանդ Լիզա Պողոսյանի ցավալի պատմությունը: Հիշեցնենք, որ երեխան ներկայումս բուժվում է Մոսկվայի կլինիկայում և նրա ծնողները քիմիաթերապիայի 5-րդ կուրսը կազմակերպելու համար ֆինասնական դժվարության առաջ էին կանգնել: Օրերս տեղեկացանք, որ Լ. Պողոսյանի բուժման համար բացված հաշվեհամարին փոխանցվել է 10 հազ. 500 ԱՄՆ դոլար, ընդ որում՝ գումարը նվվիրաբերած անձն անգամ չի ցանկացել իր ինքնությունը բացահայտել և անունը նշել: Փոխանցված գումարի շնորհիվ փոքրիկն արդեն ստացել է քիմիաթերապիայի 5-րդ կուրսը, իսկ մասնագետները նրա վիճակի դրական փոփոխություն են արձանագրում՝ վստահեցնելով, որ գլխուղեղի քաղցկեղը բավականին նահանջել է: Այնուամենայնիվ, Լ. Պողոսյանը պետք է ստանա քիմիաթերապիայի 12 կուրս, որի համար դեռ անհրաժեշտ են խոշոր գումարներ: Ներկայացնում ենք Լիզայի հայրիկի՝ Դավիթ Պողոսյանի անվամբ բացված հաշվեհամարը՝

ՎՏԲ- Հայաստան բանկ AMD16004052756801

USD16004052756802

EUR16004052756803

RUR16004052756804

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս