Բաժիններ՝

Ընտրություններից հետո Իլհամ Ալիևի թուրքական այցը լրջորեն կազդի երկու երկրների համագործակցության վրա. թուրք դեսպան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ընտրություններից հետո նախագահ Իլհամ Ալիևի թուրքական այցը լրջորեն կազդի երկու երկրների համագործակցության վրա.

«Երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունն ուղղված է ողջ տարածաշրջանի բարեկեցությանը: Լուրջ մեկնարկ է տրվել երկու երկրների միջև տնտեսական նախագծերին, որոնցից մեկը TANAP-ն է: Դա ամենակարևոր և ռազմավարական նախագծերից մեկն է:

Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են առավելագույն կերպ օգտագործել ողջ պոտենցիալը: Այդ նախագծերը դրականորեն են ազդում ոչ միայն երկու երկրների, այլև՝ ողջ տարածաշրջանի վրա: Ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը: Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը շատ կարևոր են Թուրքիայի համար»:

Հիշեցնենք, որ Ալիևը Թուրքիայի դիտորդական պատվիրակությանը խոստացել է ընտրություններից հետո առաջին այցը կատարել Անկարա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031