Բաժիններ՝

Բնապահպանները բողոքում են, կառավարությունը՝ աջակցում

ՀՀ Կառավարության այսօրվա որոշմամբ երեք տարով հետաձգվել է «Թեղուտ» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկվող ԱԱՀ-ն: Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն իր մեծությամբ երկրորդն է երկրում: Ներդրումային ծրագրով կառուցվող հանքաքարի հարստացման և խտանյութի արտադրության ֆաբրիկան, որը շահագործման է հանձնվելու 2015 թ., տարեկան կվերամշակի 7 մլն տոննա հանքաքար: Նաև նախատեսվում է շինարարության ընթացքում կազմակերպության ստեղծած ավելի քան 1000 ժամանակավոր աշխատատեղը փոխարինել նույն քանակով մշտական աշխատատեղով` 150 հազար դրամ միջին աշխատավարձով:

Հիշեցնենք, որ Թեղուտի պաշտպանության խումբը և ակտիվիստները այսօր բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի առջև՝ Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031