Ուկրաինան սպառնում է առաջիկա տարիներին ամբողջովին հրաժարվել ռուսական գազի ներկրումից
ZN.UA-ի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ Ռուսաստանը սպառնաց վիզային ռեժիմ սահմանել Ուկրաինայի նկատմամբ, Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է ռուսական գազից ամբողջովին հրաժարվելու հնարավորության մասին: Ազարովի խոսքերով՝ դա կարող է տեղի ունենալ շատ ավելի շուտ, քան 10 տարին է.
«Առաջիկա տարիներին Ուկրաինան կարող է ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազի ներկրումից, եթե չվերանայվի գործող գազային պայմանագիրը: Գազի ներկայիս գնի դեպքում մենք կրճատել և հեռանկարում կրճատելու ենք սպառման համար գազի ներկրումը: Սրանք դատարկ խոսքեր չեն:
Այսպիսի գնի դեպքում Ուկրաինան ընդհանրապես հրաժարվելու է այն գնելուց: Առաջիկա 10 տարին անգամ շատ է դրա համար: Ես կարծում եմ, որ մենք այդ առաջադրանքը կկատարենք ավելի արագ՝ էներգոարդյունավետության բարձրացման, գազի սպառման ծավալի կրճատման, այլընտրանքային աղբյուրներին անցոմ կատարելու, սեփական գազահանքերի շահագործման հանձնման, գազի արդյունահանման մեծացման այսպիսի տեմպերի դեպքում:
Ուկրաինան պատրաստ է ապացուցել «Նավթոգազի» և «Գազպրոմի» միջև գործող գազային պայմանագրի անհեթեթությունը, եթե ռուսական գազային հոլդինգը պայմանագիրը չկատարելու համար դատի տա Կիևին»:



