Բաժիններ՝

«Ցերեկային արտոնագիր»՝ ՔԿՀ-ից դուրս տեղաշարժվելու համար

«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Լևոն Ազիզյանն, ըստ մեղադրական եզրակացության, նախնական համաձայնության գալով «Արեգ Ակումբ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Սարգսյանի հետ՝ վերջինիցս ձեռք է բերել ակնհայտ կեղծ տեղեկանք, ըստ որի ինքն, իբր, աշխատում է վերը նշված ՍՊԸ-ում որպես բանվոր:Այնուհետև տեղեկանքն օգտագործել է, ներկայացրել է «Էրեբունի» ՔԿՀ-ի վարչակազմ և ստացել թույլտվություն ցերեկային ժամերին ՔԿՀ-ի տարածքի սահմաններից դուրս տեղաշարժվելու համար: Այս մասին տեղեկացնում է  «Փաստինֆոն»:

Լևոն Ազիզյանը և Գագիկ Սարգսյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթուղթ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

Գործը մակագրվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031