Վրաստանից Ռուսաստան ցիտրուսների մատակարարումը սկսվելու է հոկտեմբերի 14-ին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանից Ռուսաստան ցիտրուսների և այլ մրգերի մատակարարումը սկսվելու է հոկտեմբերի 14-ին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայության (Россельхознадзор) ղեկավար Սերգեյ Դանկվերտը:

Փաստաթղթերը ստորագրվել են Դանկվերտի և Վրաստանի Սննդի ծառայության ղեկավար Զուրաբ Չեկուրաշվիլիի հանդիպման ժամանակ: Դանկվերտի խոսքերով՝ իրենք իրենց վրացի գործընկերների հետ պայմաններ են ստեղծել այդ արտադրանքով առևտուր կատարելու համար:

Ռուսաստանը սանիտարական ցածր ռիսկ պարունակող վրացական արտադրանքի (թեյ, ընկույզ և համեմունքներ) դրած արգելքը վերացրել է այս տարվա հունիսի 28-ից: Ռուսաստանը վրացական գյուղմթերքի ներկրումը դադարեցրել է 2005-2006 թվականներին:

Տեսանյութեր

Լրահոս