Ռուսական կողմը ճնշում չի գործադրում «Արևելյան գործընկերության» երկրների վրա. ՌԴ ԱԳՆ
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ռուսական կողմը ճնշում չի գործադրում «Արևելյան գործընկերության» երկրների վրա.
«Մենք ոչ մի կերպ չենք ճնշում այդ երկրներին, պարզապես կատարելապես պրոֆեսիոնալ լեզվով բացատրում ենք, որ ԵՄ-ի ասոցացման համակարգին նրանց միանալուց հետո սեփական շուկաների պաշտպանումը մեզանից բնականաբար պահանջում է համարժեք միջոցներ, որ կարող են տուժել բազմաթիվ համատեղ նախագծեր:
Մոսկվան չի վիճարկում այդ քայլերի կատարման իրավունքը, սակայն զգուշացնում է այն միջոցների մասին, որոնք նա հարկադրված կլինի ձեռնարկել: Ամեն ինչ բարդանում է աշխարհում, սակայն դրանից պետք չէ անել ճակատագրական եզրակացություններ այն մասին, որ ամեն ինչ չքանում է մեկ գագաթաժողովի (Վիլնյուսի) կամ ինչ-որ համաձայնագրի (Ասոցացման) պատճառով:
Մենք ամեն դեպքում կհանդիպենք, մենք չենք կարող պարզապես այդպես բաժանվել այդ երկրներից, որոնք մտել են միասնական քաղաքական ու տնտեսական տիրույթի մեջ: Այլ բան է, որ այդպիսի հանդիպման արժեքը կարող է լինել կատարելապես ավելի բարձր»:



