Ադրբեջանի իշխանություններն արտոնել են ընդդիմության հանրահավաքի անցկացումը
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Բաքվի գործադիր իշխանությունն արտոնել է Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) հանրահավաքը, որը մայրաքաղաքում տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին:
Այս մասին հայտարարել է Բաքվի քաղաքապետարանի՝ հասարակական կառույցների ու քաղաքական կուսակցությունների հետ աշխատանքի գծով բաժնի պետ Զաուր Ռամազանովը: Հանրահավաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին՝ ժամը 16.00-18.00-ին, «Մեհսուլ» մարզահամալիրում:



