Մահացել է ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անցած գիշեր մահացել Բելգիայի նախկին վարչապետ, Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ, 77-ամյա Վիլֆրիդ Մարտենսը: Այս մասին այսօր հայտնել են նրա կուսակիցները:
Սրանից օրեր առաջ Մարտենսը ժամանակավորապես վայր էր դրել ԵԺԿ նախագահի իր լիազորությունները՝ կապված առողջական վիճակի վատթարանալու հետ: Դրանից հետո այդ գործառույթները կատարում էր ֆրանսիացի Ժոզեֆ Դոլը, ով Մարտենսի մահից հետո նույնպես շարունակելու է ժամանակավորապես կատարել այդ գործառույթները:
Մարտենսը Բելգիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1979-1992 թվականներին: Բելգիական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ օգոստոսի վերջին Մարտենսը հոսպիտալացվել է մեկ շաբաթով՝ կապված արյան մակարդելիությանն առնչվող խնդիրների հետ:



