Բաժիններ՝

Եվա Ռիվասը զգուշացնում է՝ այսօր լիալուսին է, զգույշ եղեք

Պարզվում է՝ Երգչուհի Եվա Ռիվասը բավականին լուրջ է վերաբերվում լիալուսնի վտանգներին և դրանց մասին ֆեյսբուքի իր էջում զգուշացնում է նաև իր ընկերներին։

Նա նաև համապատասխան լուսանկար է տեղադրել իր էջում՝ միայնակ գայլը՝ լուսնի ֆոնի վրա։

«Այսօր լիալուսին է, բարեկամներ, և բացի այդ՝ լուսնային խավարում։ Վտանգավոր ժամանակ է, շատ ուժեղ ազդում է մարդու ուղեղի վրա։ Հեղուկը հոսում է դեպի գլուխը, և մենք կորցնում ենք մեզ տիրապետելու ունակությունը։ Ուշադիր եղեք ինքներդ ձեր և ձեր մտերիմների նկատմամբ։ Զգույշ եղեք ճանապարհներին։ Եվ չի կարելի ալկոհոլ օգտագործել, հատկապես նրանց, ովքեր ծնվել են Խեցգետնի նշանի ներքո։ Հակառակ դեպքում՝ խնդիրներն անխուսափելի են։ Ալկոհոլի անգամ ամենափոքր քանակությունը կմթագնի ձեր բանականությունը և տհաճություններ կպատճառի»,- գրել է Եվա Ռիվասը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031