Զորի Բալայանի երեք դիտարկումները՝ իր նամակի արձագանքների վերաբերյալ

Անցած երկու օրվա ակտիվ քննադատություններից հետո հայ գրող եւ հրապարակախոս Զորի Բալայանը որոշեց տալ սեփական մեկնաբանությունը այս ամենի վերաբերյալ: Ըստ ԳԱԼԱ-ի՝ Զ. Բալայանը երեք դիտարկում է ներկայացրել.

«Ես ունեմ երեք դիտարկում.

1. Նամակի մեջ ոչ մի տող, ոչ մի բառ, ոչ մի տառ չեմ հնչեցնում, որ Ղարաբաղը պետք է հանձնենք Ռուսաստանին: Դա անհեթեթություն է, հակառակը, նամակի մեջ կա հետեւյալը՝ Ղարաբաղը դա միայն ԼՂՀ չէ, այլ ըստ ԼՂՀ սահմանադրության` դա նաեւ ազատագրված հողերն են: Եթե սա ես ասում եմ, ոնց կարելի՞ է հասկանալ, ոնց կարող եմ ասել՝ հանձնել Ռուսաստանին:

2. Գերխնդիրը այս նյութի այն է, որ որպես ահազանգ, տագնապ խելքի բերենք մեզ, որպեսզի պատրաստ լինենք… վաղ կամ ուշ Մինսկի խմբի համանախագահները նստելու են մեկ սեղանի շուրջ եւ որեւէ մի փաստաթուղթ են ստորագրելու, եւ այն ժամանակ ուշ է լինելու:

3. Երբ մենք ասում ենք փոխզիջում, ապա մենք ի նկատի ունենք ի՞նչ՝ միայն ազատագրված հողերը, թե՞ Նախիջեւանը, Շահումյանը, Գյուլիստանի երկիրը: Ո՞նց ենք մենք սա փորձում մոռանալ մի ակնթարթում, որովհետեւ այնտեղ արդեն հայ չկա՞… հրեաները 2000 տարվա ընթացքում ամեն անգամ, երբ իրար ցտեսություն են ասում, միաժամանակ ասում են՝ «կհանդիպենք  Երուսաղեմում», եւ սա 2000 տարի անընդմեջ, մենք արդեն հարմարվել ենք նրան, որ Նախիջեւանը մերը չի:

Այդ բոլորը, ինչը թվարկեցի, պիտի մտնեն ցուցակի մեջ, սա է ընդեղ ինչ որ կա գրված…»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031