
Սիրիական ազատ բանակը մերժել է ռուսական նախաձեռնությունը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմության ռազմական թևը՝ Սիրիական ազատ բանակը մերժել է ռուսական նախաձեռնությունը՝ կապված Սիրիայում առկա քիմիական զենքը միջազգային հանրության վերահսկողության տակ դնելու հետ:
Այս մասին հայտարարել է Սիրիական ազատ բանակի հրամանատար Սելիմ Իդրիսը. «Սիրիական ազատ բանակը հայտարարում է, որ կտրականապես հրաժարվում է ռուսական նախաձեռնությունից, ինչը նախատեսում է քիմիական զենքի վրա միջազգային վերահսկողություն»:
Երեքշաբթի էլ ռուսական տվյալ նախաձեռնությունը մերժել էր սիրիական ընդդիմության Ազգային դաշինքը՝ դա որակելով որպես «անընդունելի քաղաքական մանևր»: