Բաժիններ՝

Վանաձորի քիմգործարանի աշխատակիցները կրկին գործադուլ են արել. Նրանք սպառնում են փակել մայրուղին

Վանաձորի քիմգործարանի աշխատակիցները երեկ և այսօր կրկին բողոքի ցույց են իրականացրել: Նրանց պահանջը կրկին աշխատավարձերի կուտակված պարտքերի մարումն է: Աշխատակիցներից շատերը պնդում են, որ գործարանն իրենց պարտք է 3 և ավելի ամիսների աշխատավարձ:

Մեզ հետ զրույցում աշխատակիցներն ասացին, թե գործադուլից հետո տնօրենն իրենց կանչել է և հայտնել, որ աշխատավարձերի պարտքը կապված է բանկային հաշիվների սառեցման հետ և տնօրինությունը աշխատանքներ է տանում հաշիվները վերաբացելու ուղղությամբ: Աշխատակիցներ, սակայն, բողոքում են, որ իրենք ամիսներով աշխատում են և դրա դիմաց չեն վճարվում և չեն կարողանում հոգալ իրենց կենցաղային խնդիրները. «Նույնիսկ տրանսպորտի համար գումար չունենք, ավտոբուսին փող ենք տալիս, պերերիվին փող ենք տալիս… մենք էլ ենք ընտանիք պահում»:

Տնօրենը լրագրողների հետ զրույցում ասել է նաև, որ չնայած գործարանը 6 ամիս է աշխատում է, սակայն չի վճարել գազի և էլեկտրաէներգիայի պարտքերը, ինչի պատճառով էլ այժմ խնդիրներ են առաջանում: Գործարանի աշխատակիցներն էլ հայտնել են, որ եթե մի քանի օրում իրենք աշխատավարձ չստանան, ապա լուրջ և կտրուկ քայլերի կդիմեն` սպառնալով փակել մայրուղին:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս