
Ուղևորի պայուսակում հայտնաբերվել է ատրճանակ

Սեպտեմբերի 10-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ հատուկ զննման գոտում արգելված ուղեբեռ կա:
Մեկնած օպերատիվ խումբը, օդանավակայանի զննման գոտու աշխատակիցների հետ, 1990 թ. ծնված Արտաշես Ա.-ի պայուսակից հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ` 5 փամփուշտով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: