Բարաք Օբամայի ուղերձը` Սերժ Սարգսյանին

«Արմենպրեսը» տարածել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը: «Արմենպրես»-ի խնդրանքով` ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից փոխանցեցին ուղերձը: Ստորեւ ներկայացնում ենք ուղերձի ոչ պաշտոնական թարգմանությունը.

«Մեծարգո պարոն նախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի Երեւան առաջին պաշտոնական այցի առիթով ուզում եմ Ձեզ հայտնել, որ նա՝ որպես Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ, վայելում է իմ լիակատար աջակցությունը: Վերջերս նրա նշանակումն այդ պաշտոնում ուժեղ ազդանշան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կողմերին օգնելու Միացյալ Նահանգների տեւական ու աներկբա պատրաստակամության մասին: Հուսով եմ, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական հարուստ փորձն ու Ձեր պետության` առաջընթացի ցանկությունը նոր լիցք կհաղորդեն համանախագահների գործունեությանը եւ խաղաղության գործընթացին:

Կոչ եմ անում Ձեզ առաջիկա ամիսներին օգտագործելԱդրբեջանի հետ ուղղակի երկխոսության հնարավորությունները համանախագահների հետ ժամանակ եւ ունակություններ գտնելու դուրս գալու բանակցային գործընթացի ներկայիս փակուղուց: Քանզի փոխզիջումներն ընդհանուր գծերովարդեն իսկ հստակեցված են, այժմ արդեն ժամանակն է նորովի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»:

Ջեյմս Ուորլիքը տարածաշրջան է ժամանել սեպտեմբերի 9-ին: Այսօր նա Երեւանից մեկնել է Ստեփանակերտ եւ կմասնակցի ԵԱՀԿ առաքելության` սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկմանը`Ասկերանի ուղղությամբ:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս