Բաժիններ՝

Քննարկվել են հայ-չեխական տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը՝ Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ Տիգրան Սարգսյանը նշել է.«Բարձր ենք գնահատում մեր երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը: Առկա է նաև տնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ, ուստի ամեն ինչ պետք է անենք այն իրացնելու համար»:
Չեխիայի Սենատի փոխնախագահը ևս կարևորել է երկկողմ տնտեսական փոխգործակցության, այդ թվում առևտրաշրջանառության ծավալի ավելացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Միլուշե Հորսկան նշել է, որ իր երկիրը շահագրգռված է բարեկամական Հայաստանի հետ տարբեր բնագավառներում կապերի սերտացման ու զարգացման գործում:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, երկու երկրների միջխորհրդարական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին և մի շարք այլ հարցերի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս