Ամոյանը կպայքարի բրոնզի համար
Բուդապեշտում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 55կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնում է Ռոման Ամոյանը:
1/16-րդ եզրափակիչում Ռոմանը 4:0 հաշվով առավելության հասավ Բելառուսը ներկայացնող Էլբեկ Տաժիեուի նկատմամբ:
1/8-րդ եզրափակիչում Ամոյանը 7:0 հաշվով պարտության մատնեց Ուկրաինան ներկայացնող Վուղար Ռահիմովին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Կիսաեզրափակչի ուղեգրի համար Ռոման Ամոյանը պայքարեց ղազախ ըմբիշ Նուրսուլթան Կալմուրզաևի հետ: Ռոմանն ուներ մեծ առավելություն, իսկ 7:0 հաշվի ժամանակ մենամարտը դադարացվեց ժամանակից շուտ, և հաղթանակը շնորհվեց Ամոյանին, ով դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Եզրափակչի ուղեգրի համար Ամոյանը մրցեց Հարավային Կորեան ներկայացնող Գյույին Չոյի հետ: Ընթացավ բավական ծանր մրցավեճ, որում հաղթանակը շնորհվեց կորեացի ըմբիշին, իսկ Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:
ըստ Armsport.am-ի