Բաժիններ՝

Ֆրանսիան մտադիր է մինչև 2050 թվականը կրկնակի կրճատել էներգոսպառման ծավալը. Ֆրանսուա Օլանդ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիան մտադիր է մինչև 2050 թվականը կրկնակի կրճատել էներգոսպառման ծավալը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը.

«Այդ նպատակին հասնելու համար երկիրը պետք է մինչև 2030 թվականն արդյունահանվող վառելիքի՝ նավթի, գազի ու ածխի սպառումը նվազեզնի 30 տոկոսով: Էներգոսպառման նվազեցումը Ֆրանսիային հնարավորություն կընձեռի մինչև 2030 թվականը տնտեսել 20-50 միլիարդ եվրո:

Դրա հետ կապված՝ մեծ նշանակություն են ստանում երկրում ջերմամեկուսիչ շենքերի կառուցման աշխատանքները: Ընդ որում, այդպիսի շինությունների համար ԱԱՀ-ը նվազեցվել է մինչև 5 տոկոսի»: Օլանդը հատուկ ուշադրություն է հատկացրել էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման թեմային:

Կոնկրետ միջոցների համապատասխան պլանն ընդունվելու է մինչև 2014 թվականի ավարտը: 2016 թվականին էլ փակվելու է Ֆեսենեմում գտնվող երկրի հնագույն ատոմակայանը, որի աշխատանքների դադարեցումը վաղուց են պահանջում ֆրանսիացի ու եվրոպացի «կանաչները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս