«Եռաբլուր» պանթեոնի հարևանությամբ КАМАЗ-ը բախվել է «գոլդ» համարանիշներով BMW X6-ին
shamshyan.com -ի փոխանցմամբ՝ այսօր` սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում` «Եռաբլուր» պանթեոնի հարևանութամբ, բախվել են 38-ամյա Արթուր Թադևոսյանի վարած КАМАЗ-5410 մակնիշի 789 ԼՏ 68 համարանիշի և 26-ամյա Կարեն Գևորգյանի վարած BMW X6 մակնիշի 91 ՏՏ 900 համարանիշի ավտոմեքենաները:
Զոհեր և վիրավորներ չկան:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով մեղավորը եղել է КАМАЗ-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, ինչի հետևանքով էլ բախվել է հանդիպակաց երթևեկող BMW-ին:
Մանրամասները այստեղ՝