Բաժիններ՝

3D ձևաչափով ներկայացվել է Երևանի Արշակունյաց պողոտան Արտաշատի խճուղուն միացնող մայրուղու նախագիծը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը ներկայացված առաջարկների հիման վրա քննարկել և հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» վարկային համաձայնագրի շրջանակներում իրականացվող Երևանի Արշակունյաց պողոտայի վերակառուցման (լայնացման) շինաշխատանքների իրականացման նպատակով անցկացվող մրցութային փաստաթղթերը:
Այնուհետև 3D ձևաչափով ներկայացվել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» վարկային համաձայնագրի շրջանակներում Երևանի Արշակունյաց պողոտան Արտաշատի խճուղուն միացնող և Արգավանդի խճուղու ճանապարհային հանգույցը Շիրակի փողոցին միացնող քաղաքային մայրուղու նախագիծը:
Ներկայացվել են նաև «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» շրջանակներում մանրամասն նախագծման և շինարարության վերահսկման խորհրդատու «Էջիս Ինթերնեյշնլ» ընկերության պայմանագրի կատարողականը և վարկային ծրագրի շրջանակներում «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից իրականացված 2011 թվականի դեկտեմբերի 31-ի և 2012 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հատուկ նպատակների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս