Երևանում կասեցվել է «Ա․Ա․ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ընկերությանը պատկանող լցակայանի բենզինի և դիզվառելիքի վաճառքը
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Ա․Ա․ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Թբիլիսյան խճ․ 22/15)։
Ինչպես տեղեկանում ենք ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, իրականացված ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի թերլիցքավորման դեպք։
Հայտնաբերված խախտման հետևանքով իրականացվել է լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի կապարակնքում՝ մինչև խախտման վերացումը։
Տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։



