Ձեր դիմաց վարչապետն է կանգնած, ասում եք՝ կրկնիր. Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է՝ ցույց կտամ. Փաշինյան
ՀՀ Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության հռչակագիր է, այլ կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց Նիկոլ Փաշինյանը։
«Պատկերացրեք` դուք տեղափոխվել եք նոր բնակարան, ապրում եք ընդհանուր հարթակում, սպառնում եք և՛ դիմացի, և՛ հետևի, և՛ կողքի հարևաններին` այդպիսով հռչակելով նաև անկախություն։ Դա ի՞նչ է նշանակում. ո՞նց եք այդ սպառնալիքների պայմաններում ապրելու այդ միջավայրում… Միայն ու միայն արտաքին օգնությամբ, իսկ դա ձեզ շարունակելու է դնել ահագնացող կախվածության մեջ նրանցից, ումից այդ օգնությունն ակնկալում եք»,- նշեց Փաշինյանը։
Նա խոստացավ առաջիկայում տեքստի վերլուծությամբ դա ապացուցել։
Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, նա նշեց, ո
«Եվ, հետևաբար, Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է: Սահմանադրությունն ու այս խոսակցությունը մեզ է պետք, դա մեր ներքին օրակարգի հարց է: Մենք դա արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու: Մենք դա քննարկում ենք մեր ժողովրդի հետ»,- ասաց նա:



