Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է 3 մարդ
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է 3 մարդ։ Հայտնել են Փրկարար ծառայությունից։
Ավելի վաղ ՓԾ-ից տեղեկացրել էին, որ մարտի 18-ին ժամը 16։15-ի հատվածում Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 16-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվելով՝ հայտնվել ձորում, ինչի հետևանքով կան զոհեր և տուժած։
Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։



