Բաժիններ՝

Սկսվել է Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Հայաստան-Բելառուս ֆուտբոլային ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը:

Տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Բելառուս խաղի ոչ ավելի, քան 4 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը: Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:

Տոմսերը կարժենան 1000-ից 8000 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031