Ինչո՞վ են իրենք ուժեղ, մենք՝ թույլ, թող ուղիղ եթերում 30 անգամ ձգվեն՝ կխոստովանեմ, որ ուժեղ են, բայց ես էլ կարող եմ 100 կմ հեծանիվ քշել, ես հեծանիվ քշելուց եմ ուժեղ. Փաշինյան

Իրենք ուժեղի և թույլի հարց են բարձրացնում, գան բացատրեն՝ ինչո՞վ են իրենք ուժեղ, մենք՝ թույլ․ լրագրողների հետ ճեպազրույցին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով ընդդիմադիր քաղաքական ուժերին։

«Եթե կարող են իրենք 30 անգամ ձգվել, թող ուղիղ եթերում ձգվեն, ես չեմ կարող 30 անգամ ձգվել, բայց կարող եմ 100 կմ հեծանիվ քշել, իրենք թող ձգվեն, ես՝ հեծանիվ քշեմ, ես հեծանիվ քշելուց եմ ուժեղ»,- ասաց նա։

Փաշինյանը շարունակեց հարցնել․ «Էդ ինչի՞ց են ուժեղ՝ կարդացած են, ինտելեկտուալ են․․․ Թող մտնեն ուղիղ եթեր, իրենց ինտելեկտը ցույց տան, իրենց բառապաշարը ցույց տան, ես համոզված եմ՝ երկու օլիգարխներն էլ թույլիկ են և՛ վերլուծական մտքով, և՛ բառապաշարով։

Ըստ նրա, իրենք ուժեղ են իրենց բիզնես փողերով, որոնք էլ կասկածելի կերպով են աշխատել։

«Իրենք թույլիկ են ուղղակի, կառավարիչներ են՝ բավականին թույլ։ Թող ձգվեն 30 անգամ, ես կխոստովանեմ, որ իրենք ուժեղ են, ես չեմ կարող 30 անգամ ձգվել, կամ թող 100 կմ հեծանիվ քշեն՝ կխոստովանեմ, որ ուժեղ են»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031