
Հայրիկյանին սուլել են. «Ամո՛թ ա, ամոթ», «Տե՛ս ի՞նչ ա գրած միրուքիդ տակ»

Այսօր Ազատության հրապարակում համատեղ հանրահավաք էին հրավիրել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Հանրահավաքի մասնակիցները սուլոցներով են դիմավորել ամբիոնին մոտեցող Հայրիկյանին՝ նրա հետևից բղավելով՝ «Ամո՛թ ա, ամոթ», «Ո՜ւ»,«Տե՛ս ի՞նչ ա գրած միրուքիդ տակ», «Դե դավայ, լավ» և նմատիպ այլ արտահայտություններ, տեղեկացնում է 7or.am-ը։
Երբ թղթակիցը մոտեցել է «ամոթ» բղավողներից մեկին (ով հետո ներկայացել է որպես ազատամարտիկ Համլետ) և հետարքրվել, թե ինչո՞ւ է այդպես վերաբերվում Հայրիկյանին, նա պարզաբանել է։ «Ինքը պիտի ամաչի մարդկանց երեսին նայի, ժողովրդին ներակայանա։ Ինքը նախկին ԿԳԲ–շնիկ ա եղել, իրա փեսա Ստեփան Զատիկյանի պրովակացիայի պատճառն ա եղել ժամանակին։ Իրան թվում ա, թե վկաներ չկան՝ ինչ ա արել, ինչի համար ա սուտի նստել, իբր թե քաղաքական գործիչ ա։ Մի խոսքով, ամո՛թ ա, որ ինքն ըստեղ ելույթ ա ունենում։ Ինքը քաղաքական մարմնավաճառ ա»:
Չնայած հանրահավաքի մասնակիցների նման սառը ընդունելությանը՝ Հայրիկյանն այդուհանդերձ մինչև վերջ ելույթ է ունեցել, ինչից հետո նոր հեռացել է ամբիոնից։