
Ֆյուլե. Եվրամիությունը նախկինի պես տրամադրված է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ

Եվրամիությունը նախկինի պես տրամադրված է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ, չնայած որ վերջինս հետաքրքրություն չի դրսեւորում ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նկատմամբ` նախընտրելով մասնակցել Մաքսային միությանը, տեղեկացրել է Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հաղորդում է РИА Новости-ն:
«Եվրահանձնաժողովը պատրաստ է եւ տրամադրված է Հայաստանի հետ համագործակցության նոր ձեւերի», – ասել է Ֆյուլեն ուրբաթ «Յալթայի եվրոպական ռազմավարությունը» համաժողովի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։
Ըստ նրա` Հայաստանը մնում է «Արեւելյան գործընկերության» ծրագրի ակտիվ անդամ և շարունակում է ԵՄ ներկայացուցիչների առաջարկած բարեփոխումները։