Վահե Էնֆիաջյան. Բրիտանական ինստիտուտի գնահատականը, մեղմ ասած՝ մխիթարական չէ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը ԱԺ-ում:
«Միջազգային առաջատար վերլուծական ինստիտուտներից` Բրիտանական Լեգատում անալիտիկ կենտրոնի կողմից հրապարակվել է «Երկրների բարգավաճման» սանդղակը:
Միջազգային նման ձևաչափի հետազոտությունները խորքային ուսումնասիրությունների հաշվին հստակ պատասխաններ են տալիս թե երկրների դասակարգման աղյուսակում, որ երկիրն ինչ առավելություն կամ Հայաստանի դեպքում՝ ինչ բացթողումներ ունի: Ցուցակը կազմված է 142 երկրներից:
Ուսումնասիրությունները ներառում են տարբեր ոլորտներ, համակարգված 8 ենթաբաժիններում, հիմնված 79 տարբեր ցուցանիշների հիման վրա: Դրանք են` 1. տնտեսություն 2.ձեռներեցություն 3.կառավարում 4.կրթություն, 5. առողջապահություն 6.պաշտպանություն 7.անձնական ազատություններ, 8. սոցիալական ունեցվածք Տվյալները վերցված են ՄԱԿ-ի, Համաշխարհային Բանկի, Տնտեսական Համագործակցության կազմակերպության, Համաշխարհային Առևտրային Կազմակերպության ու միջազգային կառույցներից: ԵՎ ըստ դասակարգման աղյուսակի մեր երկիրը զբաղեցնում է 98-րդ տեղը` կիսելով հորիզոնականը Հոնդուրասի և Գվատեմալյի հետ: Տարածաշրջանի հարևաններ նկատմանբ, դարձյալ զիջողական կարգավիճակում ենք: Ըստ դասակարգման արդյունքների Թուրքիան զբաղեցնում է 89-րդ տեղը, Վրաստանը` 93, Ադրբեջանը` 94):
Հաճախ ենք ամփոփվում և եզրակացություններ անում հիմնվելով ներքին հետազոտությունների վրա, մինչ դեռ զարգացած երկրներում մեծ դեր են հատկացնում վերոհիշյալ ինստիտուտների աշխատանքին և այս կամ այն երկրին տրված գնահատականին: Գնահատական, որը երկրի տենտեսական ռիսկայունթյան ցուցանիշ է դառնում և կարող է ֆինանսական ներդրումներ անելու կամ չանելու հիմք հանդիսանալ:
Բրիտանական ինստիտուտի գնահատականը, որն աշխարհում առաջատարներից է՝ փաստացի գնահատական է տալիս մեր երկրի ներուժին, իսկ 98-րդ տեղը, մեղմ ասած՝ մխիթարական չէ:
Ստեղծված իրավիճակն ու արձանագրված ցուցանիշները շտկելու համար անհրաժեշտ է, որպեսզի իրական տնտեսական հիմնավորումներով` արհեստավարժ քայլեր ձեռնարկվեն, իրավիրճակը շտկելու և պատկերն առավել մխիթարական դարձնելու համար»: