
Ավտովթար Մաշտոցի պողոտայում

Սեպտեմբերի 7-ին, ժամը 03.12-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում` «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34LM762 պ/հ (վարորդ` Դ. Գ. ծնվ.1986թ.) և «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի 24ՍՍ762 պ/հ (վարորդ` Ա. Ա. ծնվ.1979թ.) ավտոմեքենաները, ինչից «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք` առանց հրդեհի բռնկման: Տեղում Դ.Գյուրջյանը և Ա.Ասատրյանը ստացել են առաջին բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից: