Բաժիններ՝

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «ՎԱԶ-2106»-ը բախվել է ճամփեզրի քարին և շրջվել

Սեպտեմբերի 6-ին, ժամը 06.25-ին, Ալավերդու բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1977 թ. ծնված Արթուր Ո.-ն, 1985 թ. ծնված Արայիկ Գ.-ն և 1980 թ. ծնված Արայիկ Ե.-ն՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել են ավտովթարի հետևանքով:
Ոստիկանները պարզել են, որ նրանք մարմնական վնասվածքները ստացել են սեպտեմբերի 6-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 33-րդ կմ-ին՝ Արթուր Ո.-ի կողմից վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով ճամփեզրի քարին բախվելու և շրջվելու հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս