Բանկերը գնել են 82.1, վաճառել՝ 101.2 միլիոն դոլար
Սեպտեմբերի 2-6-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82,157,747 ԱՄՆ դոլար 408.55 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 101,244,169 ԱՄՆ դոլար 410.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 5,750,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 412.23 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 139,297 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 409.30 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,714,431 EUR 538.39 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 14,688,641 EUR 541.81 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 842,829,949 ՌԴ ռուբլի 12.19 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 142,267,129 ՌԴ ռուբլի 12.36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: